Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանն ընդունել է անհետ կորածների ծնողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է անհետ կորածների ծնողներին։ Հանդիպումը կայացել է ժամը 18-ին:

Sputnik Արմենիային հայտնել է ծնողներից Կարինե Մանավազյանը։

Պապիկյանը խոստացել է, որ արբանյակներով կփորձեն հասկանալ, թե այդ պահին որտեղ են եղել տղաները, նաև ԴՆԹ-ների հարցը կվերանայվի։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ հանդիպել ծնողների հետ՝ խմբով, թե առանձին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։

44–օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում մոտ 200 զինծառայող և քաղաքացիական անձ: Իսկ ԿԽՄԿ հավաքագրած տվյալներով՝ 90-ականների Արցախյան պատերազմից մինչև այսօր շուրջ 700 անձ է համարվում անհետ կորած։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930