«Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Վաղը այցելելու եմ Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։ Հատկապես այս տարի շատ կուզեի վաղը Ստեփանակերտում լինել։ Ավաղ, դա դեռ հնարավոր չէ։ Բայց ասել և կրկնում եմ՝ Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ։
Իսկ դա նշանակում է, որ տեղ հասնելու հույս կա։ Եվ սա մերօրյա դժնդակ իրականության քիչ, բայց լավ լուրերից մեկն է։
Արցախի ներկայացուցչությունում հուսով եմ վաղը շատ ընկերների և համախոհների տեսնել։ Հավատացեք՝ միակ բանը, որ կարող ենք անել այս օրերին, Արցախի կողքին կանգնելն է։ Եվ հատկապես վաղը հենց այդ օրն է։ Աշխարհը պետք է տեսնի և համոզվի, որ հայ ժողովուրդը չի հանձնվել։ Որ հայ ժողովուրդը պայքարում և մերժում է դավաճանի օրակարգը։
Մեր այդ դիրքորոշումը բարձրաձայնելու երկու հիմնական հարթակ է լինելու վաղը՝ Արցախի Մշտական ներկայացուցչություն և Ազատության հրապարակ։ Եվ ուրեմն օրը ծրագրավորեք այնպես, որ երկու տեղում էլ անպայման լինեք»։