Բաժիններ՝

«Զիլը» շրջվել է. 3 մարդ վիրավորվել է, մեքենայի թափքում և կցորդիչում գտնվող կովերից մեկը սատկել է, մեկ ցուլ` վնասվել

Օգոստոսի 31-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին երթևեկելի հատվածից դուրս է եկել ու շրջվել 46-ամյա տղամարդու վարած «Զիլը»:

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 17 և 21 տարեկան ուղևորներն առաջին բուժօգնություն են ստացել տեղում:

Մեքենայի թափքում և կցորդիչում գտնվող խոշոր եղջերավոր 24 անասունից մեկ կով սատկել է, մեկ ցուլ` վնասվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի Արթիկի և Անիի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930