Բաժիններ՝

Լիբանանում պաղեստինյան ճամբարում բախումների զոհերի թիվը հասել է 9-ի

Լիբանանում պաղեստինյան փախստականների ճամբարում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 9-ի։ Բախումները սկսվել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի «Ֆաթահ» շարժման և դրա հակառակորդ իսլամիստական խմբերի միջև։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ճամբարը գտնվում է հարավային Սիդոն քաղաքում և Լիբանանի ամենամեծ ճամբարն է։ Այնտեղ գտնվում է 63 000-ից ավելի գրանցված փախստական։ Ճամբարը լիբանանյան անվտանգության ուժերի իրավասությունից դուրս է։ Դրա անվտանգությամբ զբաղվում են հակառակորդ խմբավորումները, սակայն վեճեր հաճախ են ծագում։

Բախումները սկսվել են հուլիսի 29-ին, երբ սպանվել էր իսլամիստական խմբի անդամներից մեկը։ Լարվածությունը շարունակվել է նաև հուլիսի 30-ին։ Չնայած ավելի ուշ հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել, սակայն բախումները շարունակվել են նաև հուլիսի 31-ին։

Լրատվամիջոցը նշում է, որ տասնյակ մարդիկ փախել են ճամբարում իրենց տներից։ Բանակցություններ են ընթանում հրադադարի շուրջ։

Լիբանանի բանակը հայտարարել է, որ բռնությունների ընթացքում նաև լիբանանցի զինվորներ են վիրավորվել։ ՄԱԿ-ը դադարեցրել է իր գործունեությունը ճամբարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս