
Օգոստոսին կդիտվի երկու գերլուսին

Օգոստոսին կդիտվի երկու սուպերլուսին։ Այս մասին հուլիսի 30-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
Սա վերաբերում է այն երևույթին, երբ լիալուսինը գտնվում է Երկրին ամենամոտ կետում: Այս պահին այն 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի պայծառ է թվում, քան իր ամենահեռավոր դիրքում:
Առաջին գերլուսինը տեղի կունենա օգոստոսի 1-ին, իսկ երկրորդը՝ 30-ին: Քանի որ լուսնային փուլը տևում է 29,5 օր, նույն ամսվա ընթացքում երկու սուպերլուսինը բավականին հազվադեպ երևույթ են համարվում: Երկրորդ լիալուսինը կոչվում է կապույտ լուսին:
Բացի դրանից, 2023 թվականին հոկտեմբերի 14-ին սպասվում է արեգակի խավարում, իսկ հոկտեմբերի 28-ին՝ լուսնի խավարում։