Բաժիններ՝

Ջանլուիջի Բուֆոնը որոշել է ավարտել կարիերան

Լեգենդար իտալացի դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը որոշել է առաջիկայում հայտարարել պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Sky-ը։ Այժմ նա իտալական «Պարմայի» խաղացող է, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։

Իտալիայի երկրորդ դիվիզիոնի անցած մրցաշրջանում 45-ամյա Բուֆոնը մասնակցել է 18 հանդիպման, բաց թողել 22 գոլ։

Բուֆոնը տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ էր ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն չի ընդունել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս