Բաժիններ՝

Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե․ նա հարցաքննվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, սակայն նա դեռեւս չի ներկայացել նախաքննական մարմին։ Արսեն Թորոսյանը, որն օրումեջ հայտարարում էր, թե պահանջում է իրեն հարցաքննել, չէր ներկայանում ՀԿ: Հիմա գնացել է ու թերեւս պարզաբանել, թե ինչպես են ծախսվել «Քովիդ 19»-ի կանխարգելման համար նախատեսված գումարները, ով ում քավորությամբ է տարբեր ծախսեր իրականացրել պետության հաշվին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս