«Հացահատիկային միջանցքը սեպ է խրում Անկարայի և Մոսկվայի միջև». թուրքական մամուլ

Թուրքական մամուլում հուլիսի 24-ի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից արված հայտարարությունից ի վեր լայնորեն շրջանառվում է «Հացահատիկային միջանցքը» սեպ է խրում Մոսկվայի և Անակարայի միջև» արտահայտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նման որակում ստացած հայտարարության մեջ ասվում էր, որ «Հացահատիկային միջանցքի» շրջանակներում Թուրքիայից Ռուսաստան ուղևորվող օտար նավում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր։

Վերջին մեկ շաբաթվա ռուսական կողմի հայտարարությունների համաձայն՝ այդպիսի հետքեր են հայտնաբերվել ուկրաինական նավահանգիստներ մուտք գործող և Թուրքիայից Ռուսաստան ուղևորվող նավերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31