Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան իրենք են հրաժարվում Ռուսաստանի հետ բանակցություններից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ բոլոր երկրների համար հավասար անվտանգության ապահովման հարցի շուրջ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն սահմանել է Ռուսաստանի հետ բանակցելու անհնարինությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստում։

«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, բայց խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են բանակցել մեզ հետ: Հակամարտության հիմքում ընկած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների ստեղծումը, իսկ նրանք, ևս մեկ անգամ կրկնեմ, հրաժարվում են բոլորի, այդ թվում ՝ Ռուսաստանի համար հավասար անվտանգության ապահովման հարցերի շուրջ բանակցություններից։ Ուկրաինան, ավելի ճիշտ՝ այսօրվա ուկրաինական ռեժիմը, հրաժարվում է բանակցություններից։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, և Ուկրաինայի նախագահը համապատասխան հրամանագիր է ընդունել այս հարցի վերաբերյալ՝ արգելելով բանակցությունները»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է՝ բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել, սակայն Մոսկվան չի կարող պարտադրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս