ԵԽ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը. Խաչատրյան
Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը:
Այս մասին «Թվիթեր»-ում շեշտել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով հակասեմիթիզմի դեմ պայքարող ամերիկյան StopAntisemitism առաջատար կազմակերպության հրապարակմամբ:
This is deplorable display of hate speech, clearly racist content and praisal of Nazism.
Council of Europe should urge Azerbaijan to take decisive measures to cease state sponsered hate speech, racial, ethnic&religious intolerance towards Armenians #ECRI @coe @Dunja_Mijatovic https://t.co/5vCF1k39hH— Arman Khachatryan (@armkhach) July 28, 2023
Ամերիկյան կազմակերպությունն ամոթանք էր տվել ադրբեջանական AzerNews լրատվամիջոցին՝ հակահայկական մի նյութի համար՝ նշելով, որ սարսափած են՝ թերթում նման հրապարակում տեսնելով:
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էլ ընդգծել է՝ սա ատելության խոսքի, ակնհայտ ռասիստական բովանդակության ու նացիզմի գովասանքի ողբալի դրսևորում է:
«Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը»,-նշել է Արման Խաչատրյանը: