Կատարի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին ասված է էմիրության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
«Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին այսօր այցով ժամանել է Ուկրաինա, որի ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկիին կփոխանցի Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի ողջույնը, ինչպես նաև նրա հետ կքննարկի մի շարք կարևոր հարցեր», – ասված է հայտարարության տեքստում։
Բացի այդ, Կատարի վարչապետը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ըստ Կատարի ԱԳՆ-ի ներկայացուցչի՝ շեյխ Մուհամեդի այցն Ուկրաինա «տեղի է ունենում այն ջանքերի շրջանակներում, որոնք Կատարը ձեռնարկում է՝ մեղմելու ռուս-ուկրաինական ճգնաժամի հումանիտար հետևանքները»։ Մասնավորապես, Կատարի վարչապետը նախատեսում է քննարկել Ուկրաինայից պարենի արտահանման հնարավորությունները հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո։
Հունիսին շեյխ Մուհամեդն այցելել էր Մոսկվա, որտեղ բանակցություններ էր վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։