Բաժիններ՝

Թուրքիան Սև ծովում իր նավերի համար սահմանել է անվտանգության ամենաբարձր՝ 3-րդ մակարդակ

Հուլիսիս 17-ին Ռուսաստանը հայտարարել էր, որ դադարեցնում է հացահատիկային գործարքը՝ պատճառաբանելով, որ սևծովյան համաձայնագրի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան օգտագործում է միջանցքը ռազմական նպատակներով և ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը որակել է որպես ռազմական բեռներ։ Վերոնշյալը թուրքական մամուլը մեկնաբանել է որպես բացահայտ ակնկարկ կրակ բացելու մասին։

Ըստ այդմ՝ Թուրքիայի պատկան մարմինները հայտարարել են, որ թուրքական դրոշով նավերի համար, որոնք մեկնելու կամ վերադառնալու են Ռուսաստանի և Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ, սահմանել են անվտանգության ամենաբարձր 3-րդ մակարդակ՝

Այս մակարդակը նշանականում է, որ թուրքական դրոշով և Թուրքիային պատկանող նավերը հեռակառավարման համակարգերով կհետևվեն։ Բացի այդ, կապահովվեն, որ նավերի համակարգերը չփակվեն և արտակարգ իրավիճակների դեպքում որոնողա-փրկարարական համակարգման կենտրոնի հետ կապ հաստատեն ։

Նավերը պարտավորվում են կատարել անվտանգային միջադեպերի և սպառնալիքների վերաբերյալ իրենց տրված հրահանգները։ Մուտքը դեպի նավահանգսիտներ կարող է սահմանափակվել մեկ վերահսկվող անցակետով և նավահանգիստ թույլ կտրվի մուտք գործել այն նավերին, որոնք կարձագանքեն անվտանգային միջադեպերին և կամ սպառնալիքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս