Բաժիններ՝

«Նոա»-ն և «Ալաշկերտ»-ը նոր համալրումներ ունեն

Երևանի «Ալաշկերտ» և «Նոա» ֆուտբոլային ակումբները նոր համալրումներ ունեն: Այս մասին գրում են ակումբների մամուլի ծառայությունները:

Հունգարական «Դեբրեցեն»-ի հետ դիմակայությանն ընդառաջ «Ալաշկերտ»-ը ևս մեկ համալրում ունի: Թիմ է տեղափոխվել նիգերացի վինգեր Սոդիք Ֆատայը: 27-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Պորտուգալիայում՝ պաշտպանելով տեղի «Օլիվեյրենսե», «Ժիլ Վիսենտե», «Պասուշ Ֆերեյրա», «Շավիշ», «Վարզիմ», «Ակադեմիկա» և «Սպորտինգ Կովիլյա» թիմերի գույները:

«Նոա»-ն պայմանագիր է կնքել 27-ամյա մոզամբիկցի պաշտպան Դավիթ Մալեմբանայի հետ։ Գերմանիայում ծնված և երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը կարիերան սկսել է Դրեզդենի «Դինամո»-ի երիտասարդական թիմում, հանդես է եկել Բուլղարիայում, իսկ Պլովդիվի «Լոկոմոտիվ»-ի կազմում դարձել է Բուլղարիայի սուպերգավաթակիր։ Նա 2 հանդիպում է անցկացրել Մոզամբիկի Ազգային հավաքականի կազմում։

Պորտուգալացի 23-ամյա պաշտպան Պեդրո Ֆարիմը կարիերան սկսել է «Բելենենսեշ»-ի մանկապատանեկան թիմում, մեկ մրցաշրջան է անցկացրել իտալական «Կիեվո»-ի կազմում, նրա վերջին ակումբը Պորտագալիայի երրորդ լիգայում հանդես եկող «Ռեալ»-ն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս