
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. վարորդը և 13 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 25-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել», «Լեքսուս» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 54-ամյա վարորդը, «ԳԱԶելի» 41-ամյա վարորդը և 13 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: