![](/banners/BeFunky-design.jpg)
«Լսելով կապիտուլյանտի «հիմնավորումները» Հայաստանում քաղբանտարկյալների բացակայության մասին, ուզում եմ «շնորհակալություն» հայտնել նրան՝ ապացուցելու համար, որ Աշոտյանը իրոք քաղբանտարկյալ է»․ Տիգրան Աթանեսյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/Tigran-Atanesyan-2.jpg)
Փատաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսելով կապիտուլյանտի «հիմնավորումները» Հայաստանում քաղբանտարկյալների բացակայության մասին, ուզում եմ «շնորհակալություն» հայտնել նրան՝ ապացուցելու համար, որ Ա.Աշոտյանը իրոք քաղբանտարկյալ է:
Բացատրեմ՝
1. Նա հնչեցրեց մի մեղադրանք, որը չկա քրեական վարույթում՝ Արմենը ոչ մի գույք ԵՊԲՀ հաշվին ձեռք չի բերել, այդ գույքը մինչ օրս պատկանում է ԲՈՒՀ-ին, այսինքն՝ հերթական սուտ և կեղծիք քաղաքական հետապնդումը հիմնավորելու համար:
2. Ի հակառակ լրագրողի ջանքերի, չստացվեց հոդաբաշխ բացատրություն ստանալ, թե ինչու բոլոր խափանման միջոցներից Ա.Աշոտյանի նկատմամբ ընտրվել է հենց կալանքը: Հողատուն խուսափելով ուղիղ պատասխանից ապացուցեց, որ Ա.Աշոտյանի կալանքը դա իր քաղաքական որոշումն է:
Հ.Գ. Լսելով, որ հողատուն անեկդոտ է պատմել և իրեն առողջություն մաղթել, Արմենը ինձ պատմեց 18+ անեկդոտ, որն այստեղ չեմ կարող գրել: Արմենը նաև խնդրեց փոխանցեմ, որ դատելով այսօրվա ասուլիսին հնչած՝ կապիտուլյանտի հնարավոր մահվան մասին հարցերից, առողջություն հենց իրեն է պետք, որ նա ապրի երկար ու երկար տանջվի՝ Աստծո օրենքի և ժողովրդի պատժին արժանանալով»: