«Հայաստանում մի նոր երեւույթ է տարածվել casual history: Էն որ մարդը պատմաբանի կրթություն չունի սկսում է պատմության վերաբերյալ դատողություններ, ընդհանրացումներ անել». Սուրեն Մանուկյան

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գոյություն ունի casual հագուստի ոճ։ Էն որ ոչ պաշտոնական է, թեթեւ։ Հիմա Հայաստանում մի նոր երեւույթ է տարածվել casual history: Էն որ մարդը պատմաբանի կրթություն չունի, մեթոդաբանություն չգիտի, աղբյուրների հետ աշխատանքի սկզբունքները չի անցել, պատմության զարգացման տրամաբանությունը չի հասկանում, բայց մի գիրք է կարդացել, մի հատ միտք է լսել փոդքաստում, կամ արխիվ է գնում ու մի փաստաթուղթ է աչքին ընկնում։ Ու էդ մի գրքի, կամ փաստաթղթի վրա սկսում է պատմության վերաբերյալ դատողություններ, ընդհանրացումներ անել։

Ու այդ հիվանդությունը սկսվում է հենց վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուց։ Նիկոլի Հայոց պատմության գիտելիքները պատմավեպերի կամ թռուցիկ, այստեղ֊այնտեղից լսած մտքերի մակարդակի են։ Ընդ որում, այդ մտքերը բացառապես դեղին մամուլի խմբագրին հետաքրքրող սենսացիայի վերնագրերից այն կողմ չեն անցնում երբեք։

Այս ամենին գումարվում է նաեւ ամենագետի սինդրոմը, երբ ինքը մի վայրկյան անգամ չվարանելով այդ իր կիսագրագիտությունները հնչեցնում է հանրայնորեն՝ իր ելույթներում, նաեւ օտարերկրա լրագրողների հետ հարցազրույցներում։

Հայաստանում պատմության իմացությունը կատաստրոֆիկ ցածր մակարդակի վրա է»։

Տեսանյութեր

Լրահոս