Արցախը միշտ եղել է ինքնավար, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի․ Արամ Ա-ն ուղերձ է հղել հանրահավաքին
Ողջ Սյուռքը ձեզ հետ է, մենք քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է։ Ստեփանակերտ-Երևան համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ցուցադրված տեսաուղերձում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
«Մենք բոլորս պետք է մեր հավատքը, մեր կամքն ավելի ամրապնդենք։ Եվ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք է պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն է եղել, այսօր Արցախը մերն է։ Եվ հավատացեք Արցախը միշտ պետք է մնա Արցախի ժողովրդին»,- նշեց Արամ Ա-ն։
«Արցախը միշտ եղել է ինքնավար, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի»,- ընդգծեց կաթողիկոսը։
Արցախում տեխնիկական խնդիրների պատճառով ուղերձն անավարտ մնաց։