Չեմ բացառում, որ գերիները ինձ չներեն. հայորդիներին Ադրբեջանից չվերադարձնող Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն իրեն չներեն:
Ըստ նրա, Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել՝ որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում, ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք:
Դիտարկմանը, որ Հայաստանն էլ ուներ այդպիսի գործիք՝ ականապատված դաշտերի քարտեզները, սակայն այդ գործիքից հրաժարվեց՝ Բաքվին փոխանցելով այդ քարտեզները, Փաշինյանն արձագանքել է.
«Ես դա սխալ որոշում չեմ համարում: Եթե մենք անկեղծ ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, իսկ մենք դա ուզում ենք, դա այդ անկեղծության արտահայտությունն էր: Եթե ձեր կանխավարկածն այն է, որ եթե մենք այդ քարտեզները չտայինք, գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում: Ի վերջո, պետք է տայինք այդ քարտեզները: Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ, և մենք այդ քայլն արել ենք՝ որպես մարդասիրական քայլ, մեր անկեղծությունն ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»:
Մանրամասները՝ տեսանյութում