Վրաստանում նպաստառուների թիվն ավելացել է

Վրաստանում մինչև 16 տարեկան 230 հազար 865 երեխա 200 լարի կենսապահովման նպաստ է ստանում, սոցիալական ծառայությունների գործակալության հունիսի պաշտոնական տվյալներն են։ Վերոնշյալ թիվը կազմում է այս տարիքի երեխաների 28%-ից ավելին, փոխանցում է publika.ge-ն։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ մինչև 16 տարեկան յուրաքանչյուր չորրորդ երեխան ստանում է ապրուստի նպաստ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նշենք, որ բացի 200 լարիի օգնությունից, որը, ըստ վերջին տվյալների, տրվել է 230 հազար 865 երեխայի, հանրապետությունում սոցիալական օգնություն է ստանում 660 հազար 265 մարդ։ Նրանցից 186 հազար 256-ն ընդգրկված է հանրային զբաղվածության խթանման պետական ​​ծրագրում։

Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ ընտանիքների մեկ երրորդը՝ 35%-ը, գրանցված է սոցիալական աջակցության ծրագրի բազայում.

Ի՞նչ է նշանակում գրանցում տվյալների բազայում:

Տվյալների բազան հավաքում է տվյալներ նրանց մասին, ովքեր իրենց համարում են ծայրահեղ աղքատ, սոցիալական աջակցության կարիք ունեն և ցանկություն ունեն սոցիալական աջակցություն ստանալու՝ հաշվի առնելով իրենց սոցիալ-տնտեսական վիճակը։ Նրանք լրացնում են համապատասխան դիմումի ձևը։ Տվյալների բազայում գրանցումը նախապայման է և ոչ երաշխիք ապագայում սոցիալական աջակցություն ստանալու համար։

Տեսանյութեր

Լրահոս