Չինաստանը հայտարարել Է Ռուսաստանի հետ փոխվստահությունն ամրապնդելու պատրաստակամության մասին
Չինաստանը պատրաստ է շարունակել ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունն ու փոխվստահությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հայտարարությունը, որը նա արել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպման ժամանակ:
«Չինաստանը պատրաստ է հետագայում ևս ուժեղացնել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը, ամրապնդել ռազմավարական փոխադարձ վստահությունը, խորացնել ԵԱՏՄ-ի գործակցումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, ինչպես նաև ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», – հայտարարել Է Վան Ին, որի խոսքերը մեջբերում Է ՉԺՀ ԱԳՆ-ն:
Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին հուլիսի 24-25-ը գտնվում է շրջագայության մեջ, որի շրջանակներում նա կայցելի Նիգերիա, Քենիա, Թուրքիա և ՀԱՀ, որտեղ կմասնակցի BRICS-ի երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպմանը: