![](/banners/BeFunky-design.jpg)
Հրատապ միջամտությունն այլևս հրամայական է. Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/Gexam-Stepanyan.jpg)
Միջազգային հրատապ միջամտությունն այլևս հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
ՄԻՊ-ն իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետդեպին, Freedom House, Human Rights Watch, Amnesty International իրավապաշտպան կազմակերպություններին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Եվրոպական խորհրդարանի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովին, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Արդարադատության միջազգային դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: