
Թբիլիսիում անշարժ գույքի գները բարձրանում են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Թբիլիսիում անշարժ գույքի գներն աճել են: 2023 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 3,0 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 13,1 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Geostat-ի՝ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 28,8 տոկոսով։
Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսի ընդգրկումը սահմանափակվում է Թբիլիսիով և ներառում է միայն բնակելի անշարժ գույքի նոր շուկան, ինչպես բազմահարկ տների (բնակարանների), այնպես էլ առանձնատների հատվածները։
2023 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, գրանցվել է գների 3,4 տոկոս աճ և ՛ բնակելի բնակարանների, և ՛ առանձնատների հատվածում՝ աճը կազմել է 1,6 տոկոս։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ թանկացում էլ գրանցվել երկու հատվածում՝ բնակարանների 10,6 տոկոսով, իսկ առանձնատների՝ 16,2 տոկոսով։