Բաժիններ՝

Թուրքական հեռակառավարվող մարտական մեքենաները հանձնվել են շահագործման

Թվային ռազմարդյունաբերությամբ զբաղվող թուրքական «HAVELSAN» ընկերությունը հայտարարել է «BARKAN» տիպի հեռակառավարվող մարտական ​​մեքենաների թեստավորման փուլի հաջող ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բացի այդ, նշվել է, որ «BARKAN I» և «BARKAN II» մարտական մեքենաներն արդեն հանձնվել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչությանը և ենթակա են կիրառման:

«HAVELSAN» ընկերության արտադրանքի մշակման և արտադրության տնօրեն Վեյսել Աթաօղլուի տարածած հայտարարության համաձայն՝ ընկերությունը ռոբոտային և ինքնավար համակարգերի ստեղծման փորձերը սկսել է «BARKAN I»-ից, որի թեստավորումը տևել է շուրջ 1.5-ից 2 տարի:

Աթաօղլուի պնդմամբ՝ «BARKAN II»-ն ավելի մեծ ներուժ և կատարողունակություն ունի, իսկ քաշը գրեթե 2 անգամ ավելին է, քան «BARKAN I»-ինը: Այն կարող է այնպիսի ծանր դասի զենք-զինամթերք կրել, ինչպիսին օրինակ՝ 12.7մմ հրթիռային համակարգն է, որով էլ անցկացվել են առաջին փորձարկումները:

Նշենք, որ ընկերությունը մտադիր է ավելի կատարելագործել «BARKAN II»-ը: Սպասվում է, որ շուտով այն թեստավորման նոր փուլեր կանցնի՝ 40 մմ նռնականետով, «METE» և շատ այլ տարբեր տեսակի հրթիռներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս