
Գիշերն Օդեսան հերթական անգամ գնդակոծության է ենթարկվել

Ուկրաինայի Օդեսա քաղաքը գիշերը հերթական հարձակմանն է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։
Գերատեսչությունը նշվում է, որ ռուսական ուժերի կողմից ԱԹՍ-ներով հարձակումը տևել է գրեթե չորս ժամ, թիրախավորվել են Դունայի նավահանգստային ենթակառուցվածքները։
«Հարվածների հետևանքով ոչնչացել է հացահատիկի հանգար, վնասվել են այլ բեռների պահման համար նախատեսված պահեստարաններ, իսկ արտադրական տարածքներից մեկում բռնկվել է հրդեհ, որն օպերատիվ կերպով չեզոքացվել է», – նշվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության տարածած հաղորդագրությունում։
Ըստ զինվորականների՝ ԱԹՍ-ներից մի քանիսը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։