Բաժիններ՝

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Biel International Chess Festival-ում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաջող մասնակցություն է ունեցել Biel International Chess Festival-ին:

Շվեյցարական Բիլ քաղաքում կայացա բլից մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը, 13 հնարավորից հավաքելով 11 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում Կոսովոն ներկայացնող Նդերիմ Սարացին է, իսկ եռյակը եզրափակում է Կուբայից Էրնեստո Լուիսը:

Biel International Chess Festival-ին ընդհանուր առմամբ մասնակցում էր 130 շախմատիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս