Ստեփանակերտում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք է ծնողի և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթը

Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնք չեն օգտվել ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնությունից, այն ստանալու համար հունիսի 25-ից անհրաժեշտ է ներկայանան ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք:

«Օգնությունը ստանալու համար պետք է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը)»,- հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31