Բաժիններ՝

Իսրայելում ցույցերը շարունակվում են, մինչ Քնեսեթում քննարկում են դատական բարեփոխումների մասին օրինագիծը

Իսրայելում բազմաթիվ ցուցարարներ շարունակում են բողոքի ակցիաները դատական բարեփոխումների օրինագծի դեմ, որի շուրջ Քնեսեթում քննարկումներ են տեղի ունենում։ Երուսաղեմում ոստիկանները Քնեսեթի մուտքն արգելափակած ցուցարարներին ցրելու համար գործի են դրել ջրցան մեքենաներ։

Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են Եբրայական համալսարանի ավագ դպրոցի մոտ։ Շուրջ 150 ընկերություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոններ և բանկեր ընդգրկող Բիզնես ֆորումում հայտարարել են հուլիսի 24-ին նախատեսված գործադուլի մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել դատական բարեփոխումների օրինագծի շուրջ և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել չշարունակել դրա ընդունման գործընթացը։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ անցել է Քնեսեթում։ Խորհրդարանում ընթացող քննարկումներից հետո այսօր սպասվում է օրինագծի շուրջ հաջորդ քվեարկությունը։

Բարեփոխումները նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Բացի այդ, ըստ իսրայելական լրատվամիջոցների, վիճելի օրենսդրությունը նպատակ ունի թույլ չտալու դատարանին օգտագործել «խելամտության օրենքը» կառավարության կամ ընտրված պաշտոնյաների կողմից կայացված որոշումները գնահատելիս:

Ըստ օրինագծի ընդդիմադիրների՝ օրենսդրական նախաձեռնությունը սպառնում է ժողովրդավարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս