Իսրայելի վարչապետի այցը Թուրքիա հետագվել է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված է եղել հետաձգել իր նախատեսած այցերը Թուրքիա և Կիպրոս։ Հետաձգման պատճառը Նեթանյահուի սրտի վիրահատությունն է, որ տեղի է ունեցել նախօրեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսրայելի վարչապետին վիրահատել են` տեղադրելով սրտի արհեստական ռիթմավար: Նշվում է, որ նման վիրահատական միջամտությունից հետո Նեթանյահուն պետք է մի քանի շաբաթ մասնագետների հսկողության տակ լինի։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 15-ին վատ ինքնազգացողության պատճառով Նեթանյահուին տեղափոխել էին հիվանդանոց։ Թեև հետազոտության ժամանակ սրտի հետ կապված խնդիրներ չէին հայտնաբերվել, բայց բժիշկներն այնուամենայնիվ անհրաժեշտ են համարել տեղադրել սրտի արհեստական ռիթմավար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31