«Անտերության մատնված Հայաստանը երեկ նորից հույսով լցվեց. Սերժ Սարգսյանի կողմից մեր փրկության ծածանած դրոշն էլ թույլ չտանք, որ զավթիչները նորից կոխրճեն». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրոմ է. «Անտերության մատնված Հայաստանը երեկ նորից հույսով լցվեց:

Նախագահ Սերժ Սարգսյանն արդարացիորեն սպառված համարելով բռնապետի և մեր երկրի շահերի հետ կապ չունեցող մեկի «խոսակցությունները», դիմել է այն երկրների ղեկավարներին, որոնց մայրաքաղաքներում աթոռ հայրենիքի դիմաց նվաստացուցիչ ու ստորացուցիչ գործարքը երկարաձգվում է:

Նախագահի դիմումը բոլորիս աներկբա մտավախությունների, կործանարար ընթացքը կասեցնելու ցանկության օբյեկտիվ արտացոլումն է:

Հասկանում եմ, որ երեկ նախագահի խոսքերից հուսադրված, ոգևորված ու հույսով լցված մարդիկ սկսեցին տեսնել բաներ, որոնք մինչ այդ իրենցից թաքցնում էին ստով ու կեղծիքով:

Բայց թույլ տվեք ասեմ, որ գիտեմ, թե ինչպես կարող եք երեկ ձեր մեջ արթնացած հույսի ու ոգևորության չափաբաժինն ավելացնել: Կարդացեք ու լսեք 2018-ի կործանարար իրադարձությունների ընթացքում և մինչ երեկվա ուղերձը նախագահ Սարգսյանի հնչեցրած բոլոր մտքերը: Դրանց կիրառելիության նոր հորիզոններ եք բացահայտելու ձեզ համար:

Մեզնից հասնում է պատրաստակամությամբ միանալ հնչեցրածին, տեր կանգնել: Երկրի անտերության վիճակը մեր հայրենատեր քաղաքացիներով լցնելու մեր կամքը այս ուղերձի համար կծառայի կարծր հիմք ու կդառնա փրկության միակ ճանապարհը: Ընդ որում՝ փրկություն, որի կարիքն այսօր Արցախի հետ ունի նաև Հայաստանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեր փրկության ծածանած դրոշն էլ թույլ չտանք, որ զավթիչները նորից կոխրճեն»:

Տեսանյութեր

Լրահոս