ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը «միջազգային ահաբեկչություն» է որակել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ին տված հարցազրույցում տեղի ունեցածն անվանել է «միջազգային ահաբեկչություն»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևում կանգնած են Ուկրաինայի զինված ուժերը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 24-ի առավոտյան՝ ժամը 04:00-ի սահմաններում, անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել երկու շենքի։ Ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, եղել է երկու անօդաչու թռչող սարք։ Երկուսն էլ ճնշվել են ռադիոէլեկտորնային պայքարի միջոցներով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ առաջին անօդաչու թռչող սարքն ընկել է Կոմսոմոլսկի պողոտայում, երկրորդը՝ Լիխաչյովի փողոցում գտնվող բիզնես կենտրոնի բարձրահարկ շենքին։ Մայրաքաղաքի շենքերին հասցված հարվածների պատասխանատվությունը Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունը դրել է «Կիևի ռեժիմի վրա»։