Բաժիններ՝

Մոսկվայում ԱԹՍ-ն ընկել է բիզնես կենտրոններից մեկի շենքի վրա

Երկու անօդաչու թռչող սարքեր վաղ առավոտյան փորձել են հարձակում իրականացնել Մոսկվայում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, լուրջ վնասներ չեն պատճառվել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

ԱԹՍ-ներից մեկի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում։ Երթևեկությունը դադարեցվել է, այնուհետև՝ վերականգնվել։

Իսկ ավելի ուշ հայտնի է դարձել երկրորդ ԱԹՍ-ի մասին, որն ընկել է Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկի շենքի վրա։ Շենքի 17-րդ և 18-րդ հարկերում կոտրվել են ապակիները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «օբյեկտները գրոհել փորձող ուկրաինական երկու անօդաչուները ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»։

Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 4։00-ի մոտակայքում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և իրավապահ մարմինները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս