Անտառային հրդեհների համար մեղավորներին Թուրքիայում 3-10 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրքիայի գյուղատնտեսություն և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն Twitter-ում կատարած գրառման մեջ անդրադարձել է անտառածածկ տարածքներում հրդեհների բռնկման մեղավորների պատժելիությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Յումաքլըն մասնավորապես գրել է. «Յուրաքանչյուր անտառային հրդեհի ընթացքում միայն ծառեր չէ, որ այրվում են, ոչնչանում է ամբողջ էկոհամակարգը: Այս մեղքին մասնակից չլինե՛նք: Չմոռանա՛նք, որ անտառային հրդեհների մեղավորների համար կարևոր պատիժներ կան սահմանված»:

Նախարարը նշել է նաև, որ մեղավորները կարող են դատապարտվել մինչև 3-10 տարվա ազատազրկման, իսկ հրդեհի հետևանքով մարդու մահվան և կամ վիրավորման պարագայում կիրառվում են լրացուցիչ տույժեր:

Նշենք, որ վերջին 10 օրում Թուրքիայի 40 նահանգում 203 անտառային հրդեհ է բռնկվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31