Բաժիններ՝

Բեռլինի մոտակայքում նկատված «առյուծը», ամենայն հավանականությամբ, վարազ էր․ որոնումները դադարեցվել են

Լայնածավալ որոնումներից հետո Գերմանիայի իրավապահները հայտարարել են, որ Բեռլինի շուրջ որևէ առյուծի կամ մեծ գիշատչի նշաններ չեն գտել։ Այս մասին հաղորդում է « Deutsche Welle-ն։

Նշվում է, որ երկու փորձագետներ ուսումնասիրել են հուլիսի 19-ին հրապարակված տեսանյութը, ըստ որի՝ Կլայնմախնով կոմունայում թփերի մեջ առյուծ է երևում։ Մասնագետները ոստիկանությանը հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, տեսանյութում պատկերված կենդանին վարազ է։

Ավելի քան 30 ժամ տևած որոնումները չեղարկվել են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Բեռլինի հարավային արվարձաններում ենթադրյալ առյուծի որոնումներին մասնակցել է 220 ոստիկան, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և ջերմային տեսախցիկներ։ Տեղի բնակիչներին հորդորել էին զգույշ լինել և խուսափել անտառներում զբոսանքներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս