Բաժիններ՝

Դաղստանում աղջիկը մահացել է կոսմետիկ միջամտությունից հետո

Դաղստանում մի աղջիկ մահացել է տանը կոսմետիկ միջամտությունից հետո. Միջադեպի վերաբերյալ ընթացակարգային ստուգում է կազմակերպվել, ըստ shantnews-ի՝  ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության դատախազի օգնական Տատյանա Գոլուբովան։

«Այդ փաստի վերաբերյալ ընթացակարգային ստուգման ընթացքն ու արդյունքները հսկողության տակ են դրվել դատախազության կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ՏԱՍՍ-ին իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ մահացածը ծնունդով Դաղստանի Բույնակսկ քաղաքից է, ծնվել է 2001 թվականին։

Roszdravnadzor-ը մեկնաբանել է միջադեպը՝ հիշեցնելով, որ լիցենզավորված հաստատության պատերից դուրս ցանկացած բժշկական միջամտություն ունի անուղղելի հետևանքներ և սպառնում է հիվանդի առողջությանն ու կյանքին։

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել Դաղստանում աղջկա մահվան մասին, ով մահացել է տանը հետույքի մեծացման վիրահատության ժամանակ, որն իրականացրել է իր ընկերը՝ թարթիչների երկարացման վարպետը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս