ՀՀ իշխանությունները լիակատար թակարդի մեջ են. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ինստուտուցիոնալ պատմությունը ունի իր օրինաչափությունները: Որևէ իշխանություն կրող կամ կրողների խումբ այդ օրինաչափություններից խուսափել կամ խուսանավել և այն օտարել չի կարողացել: Արցախը լինելով երրորդ հանրապետության ստեղծման ինստիտուցիոնալ հենք՝ հանդիսանում է հենց այն քաղաքական անօտարելի օրինաչափությունը, որը եղել է կա և հանդիսանալու է յուրաքանչյուր հայաստանյան իշխանության քաղաքական պատասխանատվության և իշխանություն ունենալ չունենալու գինը:
Հայաստանում իշխանության եկել և իշխանություն կորցրել են բացառապես Արցախյան հիմնախնդրի պատճառով: Հանրությունը միշտ եղել է այդ գործընթացի արտաքին բեմականացված դրամատուրգիայի ուղեկից:
Այս պետության ինստիտուցիոնալ և հասարակաքաղաքական ներքին «սահմանադրությունը» այսօր Արցախից հրաժարվողների առաջ դրել է մեծագույն դիլեմա: Նրանք չեն կարողանում իրականացնել վերջին արարը: Հանձնումը չի իրականացվում, հանձնումն ու իշխանազրկումը դարձել են քաղաքական հոմանիշներ:
Քաղաքական պոռոտախոսությունը ու դեմագոգիան ռեալ պոլիտիկի մեջ չեն աշխատում և հասցրել են քաղաքական տուպիկի: Հանձնման կոնցեպտը ուղղակի կանգ է առել:
Հավատացեք, կենցաղային՝ «այ ախպեր իրանց ձեռնա սաղ, հենա տվին պրծան, ինչ ուզում անում են» մտածողությունը հեշտ է, բայց դրա քաղաքական բազմաշերտ ծանրությունը բարդ է և ոչ դյուրին:
ՀՀ իշխանությունները լիակատար թակարդի մեջ են, որքան էլ իրենց սնանկ դեմագոգներով, թշվառ պրոպագանդիստներով և նախկին քաղ. հասարակության վարձկաններով մեզ վրա վաճառեն մի «հանձման իդեա», դրա գնորդը այն ոչ մի կերպ չի գնել, չի գնում և չի գնելու: Գալիս է այդ «հանձնման իդեայի» ֆիասկոյի պահը, իսկ հանձնումից բացի այս իշխանությունը վաճառքի ենթակա որևէ այլ քաղաքական ապրանք արտադրելու ոչ ռեսուրս ոչ էլ ունակություն չունի: Չի աշխատելու ոչ հանձնման հակառակի քաղաքական կոնցեպտի որդեգրումը իրենց տեսքով, ոչ էլ աշխատելու է տնտեսական իբր հաջողության խայծը: Չի աշխատելու որպես բոնուս ոչ մի խայծ, նույնիսկ, եթե ողջ հանրապետության անտառները ներառյալ ասֆալտապատեն միևնույն է Արցախը, 44 օրյա պատերազմը, հայ հասարակության բարոյական խեղումը խարան են, քաղաքական և բարոյական խարան:
Հասարակությունը ունի հատկություն, այն ինչ իրեն տվել են այլևս արդեն իրենն է ու կա և նա միշտ սպասում է ավելիին և չստանալու դեպքում արժեզրկում և օրինաչափ է համարում արդեն ունեցածը:
ՀՀ ինստիտուցիոնալ պատմությունը ունի հուշում՝ ՀՀՇ-ականության քաղաքական կյանքը կարճ է տևում: Դրա խեղված նեոդրսևորումը ՔՊ-ականության տեսքով ավելի կարճ է տևելու:
Հ.Գ. Կհանձնեք, բա չեք հանձնի…»: