![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/սդ.png)
Հայաստանում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում ծննդավայրերի անվանումներն այսուհետ նշվելու են՝ «հիմնվելով դրանց ադրբեջանական տեղանունների վրա»։ Այսօր նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը՝ փոփոխություններ մտցնելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնակարգում»։
«Որոշման համաձայն՝ այսուհետ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ընթացքում համապատասխան բաժիններն ու հյուպատոսական ծառայությունները ծննդյան, ամուսնության և մահվան վկայաններ տրամադրելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տեղանունները նշելու են՝ հիմնվելով դրանց պատմական ադրբեջանական անվանումների վրա և հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած տեսակետը»,- այս մասին գրում է «Ազատությունը»՝ հղում անելով APA գործակալությունը։