«Լավ, այս թվին, երբ անօդաչուների դար է, երբ նույնիսկ ամենաուժեղ ՀՕՊ համակարգերը թերանում են դրանց դեմն առնել, ինչպե՞ս կարելի է նման զորանոցներ սարքել՝ «թղթից»»

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Նկարներում ՊՆ-ի սարքած նոր զորանոցներն են՝ «թղթից»: Այնպես են սարքել, որ թշնամին մեկ արկով ոչնչացնի մի ամբողջ զորանոց՝ բոլոր զինվորներով հանդերձ:

Բա լավ, այս թվին, երբ անօդաչուների դար է, երբ նույնիսկ ամենաուժեղ ՀՕՊ համակարգերը թերանում են դրանց դեմն առնել, ինչպե՞ս կարելի է նման զորանոց սարքել:

Այս պայմաններում՝ տեխնոլոգիական նման առաջընթացի պայմաններում, զորանոցները պետք է լինեն միայն և բացառապես գետնի տակ, բունկերների տեսքով: Իսկ ինչպես կարող են այս դեմքերով մարդիկ (նկարում) այս պարզագույն իրողությունը գիտակցել:

Իհարկե, չեն կարող:

Քաղաքականությամբ մի զբաղվեք, թող իրենք (դատարկագլուխները) որոշեն, դուք խելոք հարկ վճարեք, թող իրենք վատնեն նման անպետք «շինություննների» վրա ձեր փողերը, դուք որդի մեծացրեք, թող իրենք որոշեն, որ ձեր որդին պիտի գնա թշնամու արկի տակ նման շինության մեջ ծառայի: Հետո էլ կասեք, թե բա երկիրը երկիր չի, արտագաղթել է պետք:

Իսկ ընդամենը պետք էր/է սեփական զավակի կյանքի համար պատասխանատվություն ստանձնել և պետք էր/է զբաղվել քաղաքականությամբ:

Նկարները ՊՆ ֆեյսբուքյան էջից են»:

Տեսանյութեր

Լրահոս