
Ցուկերբերգը հայտարարել է, որ Threads սոցիալական հարթակից արդեն օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ

Meta ընկերության վերջերս թողարկած Threads սոցիալական հարթակից արդեն սկսել են օգտվել ավելի քան 150 միլիոն օգտատեր։
Այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ՝ ծառայության նկատմամբ հետաքրքրության նվազման մասին հաղորդագրությունների ֆոնին:
Նա նաև նշել է, որ ընկերությունում նման բարձր արդյունքներ չէին սպասում և վստահություն է հայտնել նախագծի հեռանկարների վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս ընկերությունը նախատեսում է ուշադրություն դարձնել հիմնական ֆունկցիոնալության կատարելագործմանը և լսարանի պահպանմանը, որից հետո կկենտրոնանա նոր օգտատերերի ներգրավման վրա։
Threads միկրոբլոգների ծառայությունը, որը նման է Twitter սոցիալական ցանցին, գործարկվել է հուլիսի 6-ին: Անցյալ շաբաթվա վերջին՝ ըստ dota.ai.վերլուծական հարթակի տվյալների, հավելվածի ներբեռնումների թիվը հասել է 150 միլիոնի։