«Արցախը տանք լավ ապրենքի հետևորդները, ոչ Արցախն են կարողանալու տալ, ոչ էլ տվողներին են լավ ապրեցնելու». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղականան վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսքույան իր էջում գրել է․ «Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ապրի այնքան երկար, որ հասցնի տեսնել և համոզվել, որ լինելով Ղարաբաղյան շարժան հիմնադիր հայրերից մեկը՝ սխալվել է հենց Արցախյան հիմնախնդրի էթնոքաղաքական և ազգաստեղծ նշանակության գնահատման մեջ:

Ավելին, նա հենց այս պահին տեսնում է իր քաղաքական ուսմունքի նախկին գլխավոր հետևորդի, իսկ այժմ էլ այդ ուսմունքը քաղաքականապես և բարոյապես ավելի խեղողի կրախը:

Հավատացեք ով ով, բայց ՀՀ հիմնադիր նախագահը տեսնում է ուսմունքը կյանքի կոչողի կրախը:

Արցախը տանք լավ ապրենքի հետևորդները, ոչ Արցախն են կարողանալու տալ, ոչ էլ տվողներին են լավ ապրեցնելու:

P.S. Արցախը դիմադրում է 200 օրից ավել: Հասնում ենք չկոտրման սահմանագծին, որից հետո կոտրվել այլևս չկա ու գալու է կոտրելը»:

Տեսանյութեր

Լրահոս