«Երկու տարբեր իրականություններ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարբեր իրականություններ` վարչապետի տիկինը և Արցախում 120.000 մեր հայրենակիցներ, ովքեր շուրջ 7 ամիս է փակի տակ են, ովքեր այսօր կյանքի ու մահվան կռիվ են տալիս:

Սա է նիկոլի և նիկոլիզմի իրական դեմքը, երբ մեր հայրենիքում սով է, երբ հանապազօրյա հացի խնդիր կա և այդ խնդրի հեղինակը դու ես ու քո ընտանիքը:

Դու ակնհայտ ցույց ես տալիս, որ թքած ունես հայ ժողովրդի վրա, թքած ունես, որ Արցախի մեր հայրենակիցները զրկված են ամեն ինչից. սա շարունակությունն է աննա հակոբյանի այն պնդումների, որ հերոսները զոհվել են հանուն ոչնչի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 11.000 դասալիք:

Հատկանշական է, որ այդ պնդումը աշխարհում արել են 2 հոգի` ալիևը և աննա հակոբյանը»:

Տեսանյութեր

Լրահոս