«Իրավապահ համակարգը չի բավարարվում Արմեն Աշոտյանի դեմ կարված գործով ու անընդհատ փորձում է նոր հոդվածներ մոգոնել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրավապահ համակարգը չի բավարարվում Արմեն Աշոտյանի դեմ կարված գործով ու անընդհատ փորձում է նոր հոդվածներ մոգոնել:

Իշխանության խնդիրը իրավական բարդ թնջուկ ստեղծելն է, որպեսզի Արմենի ողջ ուշադրությունն ու ժամանակը գնա նմանատիպ տեխնիկական թեմաների վրա` համարելով, որ այդպիսով հնարավոր կլինի որոշակիորեն պասիվացնել Աշոտյանին:

Արմենը խոսել է ամենաբարդ ժամանակներում, ուղիղ խոսել ճշմարտության մասին` անտեսելով այն բոլոր ճնշումները, որոնք մշտապես եղել են:

Մեկ է` Արմենը շարունակելու է խոսել` որքան էլ, որ այն շատերի համար դառը լինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31