Բաժիններ՝

Կատարի էմիրը Էրդողանին ցույց է տվել Մեսսիի ստորագրությամբ գնդակը

Հուլիսի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Կատար: Էմիր շեյխ ալ Թամիմը Էրդողանին պաշտոնական արարողությամբ դիմավորել է մայրաքաղաք Դոհայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո Էրդողանը Կատարի ղեկավարին նվիրել է թուրքական արտադրության «Togg» մակնիշի ավտոմեքենա: Կատարի Էմիրն էլ Էրդողանին ցույց է տվել Լիոնել Մեսսիի ստորագրությամբ աշխարհի առաջնությանը խաղարկված գնդակ, որը հայտնվել թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ նույն  մեքենայից Էրդողանը  նաև նվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ բին Սալմանին՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31