«Դուք ձեր այդ քայլով միայն ձեզ վնաս տվեցիք, քանի որ շատերը տեսան իրական պայքարող Արմեն Աշոտյանին»

Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանին կալանավորելով փոքր-ինչ առաջ անցան դավաճանները՝ հայրենիքը թշնամուն մաս-մաս հանձնելու գործընթացի մեջ, քանի որ ծանրակշիռ հակահարվածի ընթացքը պահում էր Աշոտյանը, իսկ հիմա հարվածները հասնում են քաղաքի տարբեր հատվածներից, հասնում են մարդկանց փոխված կարծիքներից և նոր միացած պայքարողներից:

Դուք ձեր այդ քայլով միայն ձեզ վնաս տվեցիք, քանի որ շատերը տեսան իրական պայքարող Արմեն Աշոտյանին, ինչը ոգևորեց շատերին և միացան պայքարին:

Արմեն Աշոտյանը դուրս կգա, բայց դուք շատերդ մտածեք, երբ իրոք դուք հայտնվեք նրա տեղում, բայց ոչ թե անհիմն տեղը, այլ հիմնավորված փաստերով ու ոչ թե կարճ, այլ երկար ժամանակով:

Ազատություն Արմեն Աշոտյանին»։

Տեսանյութեր

Լրահոս