Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը
Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։
Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի համայնքապետերը։
Հոբելյանի առիթով ԶՊՄԿ ընկերությունն իր 70 աշխատակիցներին պարգրատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և դրամական խոշոր պարգևներով։
Հուլիսի 14-ի տոնական օրը եզրափակվեց մեծ ու տոնական համերգով։
Միջոցառումների ամենավառ պահերը՝ ֆոտոռեպորտաժում և տեսաշարում։