![](/banners/BeFunky-design.jpg)
Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. Մհեր Գրիգորյանի գրասենյակի արձագանքը. «Փաստինֆո»
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/d5e9505f6916475b5532af6aaf385720.jpg)
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք հանդիպմանը հաջողվել է համաձայնության գալ քարտեզի շուրջ։
«Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել: Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն»,- հայտնեցին կառույցից։ Ավելին, ինչպես հայտնեցին Մ.Գրիգորյանի գրասենյակից, հայտնի չէ նաեւ հաջորդ հանդիպման վայրն ու օրը։