Ռուսական և ադրբեջանական կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հուլիսի 17-ին հանդիպել են և քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանքի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները ամենաբարձր մակարդակով, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը՝ նշված փաստաթղթի ստորագրման նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31