Բաժիններ՝

10-ամյա տղան շոգին 6 շիշ ջուր խմելուց հետո ջրային թունավորմամբ հայտնվել է հիվանդանոցում

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայում տղան ջրից թոնավորվելու պատճառով հայտնվել է հիվանդանոցում։ Նա մեկ ժամվա ընթացքում օգտագործել է վեց շիշ ջուր: Այս մասին, ըստ shantnews-ի՝  հայտնում է Daily Mail-ը:

Տասնամյա Ռայ Ջորդանը իր զարմիկների հետ խաղալիս է եղել բակում: Որոշ ժամանակ անց շոգի պատճառով նա ծարավ է զգացել, վերադարձել է տուն և մեկ ժամվա ընթացքում խմել վեց շիշ ջուր: Շուտով երեխայի ինքնազգացողությունը վատացել է: Նա չի կարողացել շարժել ձեռքերը կամ գլուխը: Տղայի ծնողների խոսքով՝ իրենց որդին կարծես թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ լիներ:

Անհանգստացած ծնողները Ռային տեղափոխում են մանկական հիվանդանոց, որտեղ պարզ է դառնում, որ տղայի մոտ առկա է ջրային թունավորում: Այս պաթոլոգիան զարգանում է, երբ երիկամները չեն կարողանում ընդունել կարճ ժամանակում օրգանիզմում հայտնված մեծ քանակությամբ ջուրը:

Բժիշկները նրան տվեցին միզամուղ ավելորդ հեղուկից ազատվելու համար։

Բժիշկների օգնությունը ստանալուց հետո երեխայի վիճակը բարելավվել է: Այժմ տղան լիովին ապաքինվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս