Բաժիններ՝

Հրդեհ` Գետահովիտ գյուղում

Հուլիսի 15-ին, ժամը 20:24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում այրվում է խանութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետահովիտ գյուղի 13-րդ փողոցում գտնվող տնտեսական և մթերային պահեստում (մոտ 480 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:53-ին: Պահեստի մոտ 80 քմ տարածքում այրվել են 20 անսարք սառնարան և ջերմահարվել` տանիքի փայտե կառուցատարրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս