Բաժիններ՝

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ Ճապոնիայի՝ այս շաբաթ Հյուսիսային Կորեայի արձակված հրթիռը թռչել է 74 րոպե՝ հասնելով 1000 կմ հեռահարության, սա Հյուսիսային Կորեայի պատմության ամենաերկար թռիչքն է:

«Սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի ակնհայտ, կոպիտ խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում Կորեական թերակղզում և դրանից դուրս խաղաղության և կայունության համար», – ասվում է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ հայտարարությունում:

Երկրները հորդորել են Հյուսիսային Կորեային դադարեցնել իր անօրինական, իրավիճակը սրող գործողությունները և անհապաղ վերադառնալ երկխոսությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31