«Փյունիկ»-ը հաղթեց «Նարվա Տրանս»-ին, «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի խաղաց «Էգնատիա»-ի հետ
Հայկական ակումբները սկսեցին պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:
Ավանի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց ալբանական «Էգնատիա»-ին: Վարդան Մինասյանի գլխավորած թիմին չհաջողվեց առավելության հասնել սեփական հարկի տակ: Առաջին կեսի 36-րդ րոպեին Ալեմաոյի խփած գնդակին խաղի ավելացված րոպեին պատասխանեց Դվանեման:
«Արարատ-Արմենիա»-«Էգնատիա»`1:1:
Միաժամանակ ընթացող խաղում «Փյունիկ»-ն Աբովյանի քաղաքային մարզադաշտում մրցեց էստոնական «Նարվա Տրանս»-ի հետ և կրկին հաղթանակ տոնեց երկու գնդակի առավելությամբ: «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկան Յուրիչիչը` խաղի 65-րդ րոպեին և Զեյմսը` 88-րդ րոպեին:
«Փյունիկ»-«Նարվա Տրանս»` 2:0:
Թիմերի պատասխան խաղերը կկայան մեկ շաբաթ անց: